Մենյու

Մեր մասին

Հիլլզ հյուրանոցն իր գործունեությունը սկսել է 2022 թվականին: Ոչ այնքան երկար գործունեության ընթացքում Հիլլզ հյուրանոցը հասցրել է սիրվել այցելուների կողմից, քանի որ այստեղ կարևորվում են հարմարավետությունը և անհատական սպասարկումը: 2018 թվականի հունիսից գործում է Հիլլզ հյուրանոցի մարզասրահը, որը մեր հաճախորդների կողմից սիրված վայր է առողջ ապրելակերպի և հանգստի համար: Մենք ստեղծել ենք միջազգային որակին և չափանիշներին համապատասխանող հյուրանոցային և սպորտ համալիրներ՝ համադրելով բարձր որակը և պրոֆեսիոնալ թիմը: Վայելեք Ձեր հանգիստը քաղաքի աղմուկից հեռու՝ միաժամանակ լինելով կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա:

Էլեգանտ սենյակներ

Հյուրանոցում առկա են ստանդարտ, դելյուքս, ընտանեկան և նախագահական լյուքս կարգի սենյակներ, որոնք իրենց հարմարավետությամբ ամբողջական են դարձնում մեր հյուրերի հանգիստը: Յուրաքանչյուր սենյակ հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով, հարմարավետ մահճակալներով, որակյալ հիգիենայի պարագաներով և հիասքանչ տեսարաններով:

Լողավազան, որը կապահովի կատարյալ հանգիստ

Հիլլզ հյուրանոցում գործող երկու շքեղ լողավազանները մեր հյուրերի հանգիստը վայելելու ամենասիրելի վայրերից են: Լողավազանը ապահովում է հաճելի միջավայր բոլոր տարիքի հյուրերի համար: Ամռան ամիսներին ձեր հանգստի ամենասիրելի վայրը կլինի մեր բացօթյա լողավազանը, որի երկարությունը շուրջ 50 մետր է: Այն ունի ջրի ուլտրամանուշակագույն ֆիլտրման համակարգ: Լողավազանին կից գործում է ռեստորան և բար, որտեղ կարող եք վայելել բազմազան խմիչքներ և զովացուցիչ ըմպելիքներ: Հաճելի երաժշտությունն ապահովված է: Ստեղծեք անմոռանալի հիշողություններ նաև ձմռան ցրտին Հիլլզ հյուրանոցի փակ լողավազանում:

Լավագույն ռեստորան

Համտեսեք լավագույն ուտեստները Հիլլզ հյուրանոցի ռեստորանում, որոնք կգոհացնեն յուրաքանչյուրին՝ իրենց նուրբ և անզուգական համերով: Այստեղ մենք համադրել ենք ամենահամեղ խոհանոցները և հիանալի սպասարկումը: Այստեղ ստեղծված է լավագույն մթնոլորտը ձեր ռոմանտիկ ընթրիքների, գործնական հանդիպումների և տոնական միջոցառումների անցկացման համար:

Ֆիթնես

Այստեղ ստեղծված են լավագույն պայմանները ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգիստը կազմակերպելու համար: Մենք հավատում ենք, որ առողջ մարմինը առողջ մտքի բաղկացուցիչ մասն է և այդ է պատճառը, որ մեր հյուրերն ունեն մարզասրահից օգտվելու անվճար հնարավորություն: Մեր ընդարձակ ֆիթնես կենտրոնն ունի ժամանակակից սարքավորումների լայն տեսականի, ներառյալ վազքուղիներ, հեծանիվներ, ծանրաձողեր և այլն: Մեր փորձառու մասնագետները պատրաստ են աջակցել ձեզ մարզման ողջ ընթացքում:

Սպա

Հյուրանոցի սպան առաջարկում է դեմքի և մարմնի խնամքի մասնագիտացված ծառայություններ` ստեղծելով հատուկ պայմաններ լիարժեք հանգիստ վայելելու և վերալիցքավորվելու համար: Մեր սպան ներառում է աղի սենյակ, դուշ Շարկո, դուշ «ՎԻՇԻ», տաքացվող քարի սենյակ (քիսա, պիլինգներ), ֆիլիպինյան և թայլանդական մերսումներ, ավանդական և ֆիննական շոգեբաղնիքներ: Վայելեք Ձեր հանգիստը ներդաշնակ միջավայրում: