Մենյու

Ֆիթնես

Այստեղ ստեղծված են լավագույն պայմանները ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգիստը կազմակերպելու համար: Զգացեք ձեզ էներգիայով լի՝ համադրելով առողջ ապրելակերպը և հանգիստը:

Հիլլզ հյուրանոցի գերժամանակակից ֆիթնես կենտրոնը հիանալի հնարավորություն է ընձեռում իր հյուրերին մնալ ակտիվ անգամ հանգստի ժամանակ, մարզվել՝ առանց հավելյալ ծախսերի: Մենք հավատում ենք, որ առողջ մարմինը առողջ մտքի բաղկացուցիչ մասն է և այդ է պատճառը, որ մեր հյուրերն ունեն մարզասրահից օգտվելու անվճար հնարավորություն:

Ընդարձակ ֆիթնես կենտրոն

Մեր ընդարձակ ֆիթնես կենտրոնն ունի ժամանակակից սարքավորումների լայն տեսականի, ներառյալ վազքուղիներ, հեծանիվներ, ծանրաձողեր և այլն: Անկախ նրանից՝ դուք սպորտի սիրահար եք, թե պարզապես սիրում եք առողջ ապրելակերպ, մեր մարզասրահները համապատասխանում են բոլոր պահանջներին և նախասիրություններին, իսկ մեր փորձառու մարզիչները պատրաստ են օգնել և աջակցել ձեզ ցանկացած ժամանակ:

Տարբեր սպորտային սրահներ

Հյուրանոցն առաջարկում է նաև տարբեր սպորտային սրահներ ձեր հաճելի ժամանցն ապահովելու համար: Փակ և բաց լողավազաններ, մարզասրահ, մերսման ծառայություններ, վոլեյբոլի և ֆուտբոլի համար նախատեսված դահլիճներ։ Այստեղ կգտնեք ամեն ինչ՝ ձեր իդեալական հանգստի համար: