Մենյու

Լողավազան

Լավագույն վայրը ձեր հանգիստը կազմակերպելու համար

Հիլլզ հյուրանոցում գործող երկու շքեղ լողավազանները մեր հյուրերի հանգիստը կատարյալ դարձնելու ամենասիրելի միջոցներից են: Լողավազանում անցկացրած ամեն մի պահը կօգնի էլ ավելի հաճելի դարձնել Ձեր օրը:

Սա լավագույն վայրն է ձեր հանգիստը կազմակերպելու համար թե ամռան տապին, թե ձմռան ցուրտ եղանակին: Հիլլզ հյուրանոցի փակօթյա լողավազանն իդեալական տարբերակ է ինչպես մարզվելու, այնպես էլ ծանր աշխատանքային օրվանից հետո ձեր հանգիստն ապահովելու համար: Ամռան ամիսներին ձեր հանգստի ամենասիրելի վայրը կլինի մեր բացօթյա լողավազանը, որի երկարությունը շուրջ 50 մետր է: Այն ունի ջրի ուլտրամանուշակագույն ֆիլտրման համակարգ: Լողավազանին կից գործում է ռեստորան և բար, որտեղ կարող եք վայելել բազմազան խմիչքներ և զովացուցիչ ըմպելիքներ: Հաճելի երաժշտությունն ապահովված է: