Մենյու

Ընտանեկան Համար Պատշգամբով

Ընդարձակ և հարմարավետ պատշգամբով ընտանեկան համարը նախատեսված է ընտանիքների կամ մինչև հինգ հյուրերից բաղկացած խմբերի համար: Այս համարը բաղկացած է մեծ երկտեղանի մահճակալներով երկու ննջասենյակից և մեկ ընդհանուր ընդարձակ սենյակից: Յուրաքանչյուր ննջասենյակ ունի առանձին լոգասենյակ՝ կահավորված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և լողավազան: Հյուրանոցի հյուրերն ունեն մարզասրահից անվճար օգտվելու հնարավորություն: Ամենօրյա նախաճաշը ևս ներառված է:

Համարը հագեցած է բարձրորակ կահույքով և ունի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հեռուստացույց, զգեստապահարան, արդուկ և արդուկի սեղան, սառնարան, հարդարիչ և այլն: 
Գործում է ամենօրյա մաքրության ծառայություն՝ ձեր համարր միշտ թարմ և կոկիկ պահելու համար:

Հյուրանոցն աաջարկում է մի շարք ծառայություններ իր սիրելի հյուրերի համար՝ մերսումներ, սպա պրոցեդուրաներ, ֆիննական և ավանդական սաունա, ընդարձակ լողավազաններ: 

Մեր  նպատակն է ապահովել ձեր հաճելի և հարմարավետ հանգիստը անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

քանակ 5 հյուրեր
չափ 107 m²
նախաճաշ ներառված է

տարբերակներ

WI-FI
Սեյֆ
Մինի-սառնարան
Վարսահարդարիչ
Թվային հեռուստատեսություն
Օդորակիչ
Պրեմիում սպիտակեղեն
Լոգանքի պարագաներ
Անվճար մարզասրահ
Արդուկ/արդուկի սեղան
Աշխատատեղ
Մինի բար
Առանձին լոգասենյակ
Պրեմիում հեռուստաալիքներ
Զգեստապահարան
Մաքրության ծառայություն
Հիպոալերգեն սպիտակեղեն